Պաշտոնական

ՀՀ վարչապետը պետական պահպանության ծառայության պետի երեք տեղակալներ է նշանակել

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը պետական պահպանության ծառայության պետի երեք տեղակալներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին կայացրել է Արմեն Հակոբյանին, Գրիգորի Առաքելյանին և Արթուր Գասպարյանին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալների պաշտոններում նշանակելու որոշումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումները հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

ՀՀ վարչապետը որոշումները կայացրել է՝ ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում