Մշակույթ

Երևանը ջազ էր լսում. մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը՝ աշխարհահռչակ ջազմենների մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Երևանը ջազ էր լսում. մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը՝ աշխարհահռչակ ջազմենների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ջազի միջազգային օրը Երևանում նշվել է Գաֆեսճեան արվեստի թանգարանի հարակից պուրակում կազմակերպված համերգով՝ հայ և օտարազգի անվանի ջազմենների, ջազային երաժշտախմբերի մասնակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

Ջազառատ երեկոն մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին հնարավորություն էր տվել մինչև կեսգիշեր ունկնդրել և վայելել հայկական ու համաշխարհային սիրված ստեղծագործություններ:

Բեմում էին ջազի անվանի վարպետներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը և «Կատուներ» նվագախումբը, ինչպես նաև երեկոյի հատուկ հյուրերը՝ ջազային երաժշտարվեստում մեծ համբավ ու հռչակ ունեցող երաժիշտներ Էրիկ Տրյուֆազը, Դաֆեր Յուսեֆը, «Պիանոֆորտե» երաժշտախումբը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում