Հասարակական

Փրկարարներն ապամոնտաժել են Ծովազարդ գյուղում գտնվող դռների և պատուհանների արտադրամասի տանիքի քամուց պոկված մասը

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն ապամոնտաժել են Ծովազարդ գյուղում գտնվող դռների և պատուհանների արտադրամասի տանիքի քամուց պոկված մասը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 30-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացել, որ Ծովազարդ գյուղում գտնվող դռների և պատուհանների արտադրամասի տանիքը քամուց պոկվել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Նշվում է, որ փրկարարներն ապամոնտաժել են տանիքի (մոտ 2000 քմ) կախված հատվածը (մոտ 100 քմ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում