Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մենք կանգնած ենք լուրջ սպառնալիքների առջև. Արարատ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի այցը Հայաստան տեղի է ունենում դժվար ժամանակաշրջանում, երբ մենք կանգնած ենք տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առջև:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այսօր մեր հանդիպմանը ես երախտագիտություն եմ հայտնել առկա խնդիրների վերաբերյալ Ֆրանսիայի՝ բոլոր մակարդակներով, տարբեր ձևաչափերում ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումների համար: Այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ, ինչպես նաև, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման գործում»,- նշեց Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն առանձնակի կարևորեց ֆրանսիայի նախագահ Մակրոնի ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայունության, խաղաղության հաստատման հարցում:

Նախարարն ընդգծեց, որ ի հեճուկս միջազգային հանրության քննադատությունների և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող վճռի, Ադրբեջանը կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետն, արդեն պաշտոնապես է արգելափակել Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հսկիչ անցագրային կետ տեղադրելու ուղղությամբ:

«Սա եռակողմ հայտարարության հերթական, բայց, թերևս, իր հետևանքներով չափազանց վտանգավոր, աղաղակող խախտում է: Այս խախտման, Լեռնային Ղարաբաղը լքելուն ուղղված Ադրբեջանի իշխանությունների՝ արդեն բացահայտ կոչերի, ատելության խոսքի հետևում հնարավոր չէ չտեսնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացման իրական սպառնալիքը: Սա պետք է պարզվի նաև միջազգային հանրության համար: Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծում եմ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու, այդ թվում՝ ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը»,- նկատեց Միրզոյանը:

Հայերեն English Français Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները