Պաշտոնական

Մայիսի սկզբին Պրահայում կկայանա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը

1 րոպեի ընթերցում

Մայիսի սկզբին Պրահայում կկայանա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի սկզբին կկայանա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 27-ի որոշումից, որը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի մայիսի 3-5-ը Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ։

ՀՀ պատվիրակությունը կղեկավարի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում