Հասարակական

Երևանում պարեկներն ապրիլի 17-ից 24-ը հայտնաբերել են 4694, վեց մարզերում՝ 7667 խախտում

2 րոպեի ընթերցում

Երևանում պարեկներն ապրիլի 17-ից 24-ը հայտնաբերել են 4694, վեց մարզերում՝ 7667 խախտում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում ապրիլի 17-ից 24-ը իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4694 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 88 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 153, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 236 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 76, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 3, չամրակապված վարելու՝ 196, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 356, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 495 իրավախախտումներ։ 171 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 425-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 83-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 86 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 7667 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 200 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 119, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 456 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 72, չամրակապված վարելու՝ 1153, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 160 իրավախախտումներ։ 335 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1469-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 133-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 32 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում