Հասարակական

Հրշեջները մարել են Գյումրու տներից մեկում բռնված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Գյումրու տներից մեկում բռնված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 25-ին, ժամը 16։01-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 17:00-ին: Այրվել են հյուրասենյակի հատակը (մոտ 4 քմ), կենցաղային իրեր և ջերմահարվել՝ նկուղի առաստաղը (մոտ 10 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում