Հայաստանն ու Հնդկաստանը շահագրգռված են խորացնելու փոխգործակցությունը բոլոր ոլորտներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ` պատասխանատու պաշտոնում մաղթելով ձեռքբերումներ:

Կողմերը փաստել են, որ հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբեւէ գտնվում են բարձր մակարդակի վրա․ կողմերը շահագրգռված են խորացնելու փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:

ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին խնդրել է ողջույններ փոխանցել Հնդկաստանի Լոկ Սաբհայի հարգարժան խոսնակ Օմ Բիրլային, որի հետ մեկ ամիս առաջ Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում բովանդակալից զրույց են ունեցել: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի արդյունավետ գործունեությունը` հույս հայտնելով, որ Հնդկաստանի խորհրդարանում եւս խորհրդարանական բարեկամական խումբ կձեւավորվի:

Արձանագրվել է միջազգային հարթակներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դրական համագործակցությունը, ուշադրություն է հրավիրվել միջազգային կազմակերպություններում կենսական հարցերի շուրջ ներկայացվող փոխվստահությանը:

Քննարկվել են տարածաշրջանին, Հայաստանին եւ Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում մշտապես կապ պահել Ազգային ժողովի հետ եւ նպաստել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ