Պետք է Հայաստանին օգնել զինվել․ Ֆրանսիայի Սենատի պատգամավոր
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազն արձանագրում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։
Ֆրանսիացի պատգամավորը նշում է, որ այն, ինչ ԵՄ-ն անում է իր դիտորդական առաքելությամբ, լավ է, սակայն հավելում է, որ ավելին անելու անհրաժեշտություն կա, մասնավորապես, Դըվինազը կոչ է արել օգնել Հայաստանին զինվել։
Դըվինազն այս մասին ասել է Հայաստանում լրագրողների հետ զրույցում։ Նա Հայաստան է այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի տեսանյութը հրապարակել է Armenie_info.TV-ն։
«Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մեր դիրքորոշումն արտահայտված է Սենատի իմ կոլեգաների կողմից։ Այն, ինչ անում է ԵՄ-ն իր դիտորդական առաքելությամբ, լավ է, սակայն մենք պետք է թույլ տանք, որ Հայաստանն ապահովի իր սահմանների անվտանգությունը, այսինքն՝ պետք է օգնել նրան զինվել»,- հայտարարել է ֆրանսիացի պատգամավորը։
« Il faut permettre à l’Arménie d’assurer la sécurité de ses frontières, ça veut dire qu’il faut l’aider à s’armer »
Déclaration de Gilbert-Luc Devinaz, président du groupe d’amitié France-Arménie au Sénat qui est actuellement en Arménie. pic.twitter.com/sQBb62Ze5v
— armenie_info.TV (@Armenie_info_tv) April 23, 2023