Հայոց ցեղասպանություն

Ջահերով երթ՝ Թբիլիսիում

1 րոպեի ընթերցում

Ջահերով երթ՝ Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Իսանի կայարանի մոտից ապրիլի 23-ին ժամը 19։30-ից մեկնարկել էր ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է jnews.ge կայքը:

Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով կազմակերպված երթին մասնակցում էին տասնյակ մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Երթի մասնակիցները շարժվում էին հայրենասիրական երաժշտության ներքո՝ իրենց հետ ծածանելով ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:

Ապրիլի 24-ին, ժամը 13:00-ին երթ տեղի կունենա դեպի Թուրքիայի դեսպանատուն:

Ավելի վաղ, Ախալքալաքի բնակիչները քաղաքային ամրոցից ջահերով երթ էին սկսել դեպի Սուրբ Խաչ եկեղեցի ՝ պահանջելով ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Երթին մասնակցում էին Սուրբ Խաչ եկեղեցու Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը և համայնքային այլ աշխատողներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում