Հայկական SPRING-PR-ն ու բրիտանական The Finanser -ը կհամագործակցեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ The Finanser և SPRING PR ընկերությունները երկարաժամկետ համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով միավորում են ջանքերը թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը տարածաշրջանում ներկայացնելու։ Ընկերությունները նպատակ ունեն նպաստել թվային տնտեսության տարբեր ոլորտներում նորարարության և տեխնոլոգիաների կիրառմամբ մրցակցային միջավայրի ստեղծմանն ու զարգացմանը։

Թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիների երկրորդ այցը տարածաշրջան կլինի աշնանը։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ այդ աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգի SPRING PR ընկերությունը։ Ինչպես Երևանում, այնպես էլ տարածաշրջանի մի շարք երկրներում Սքիները փակ ձևաչափով վարպետության դասեր կիրականացնի թվային տրանսֆորմացիայի գործընթացներում ներգրավված միջին և խոշոր ընկերությունների, ինչպես նաև պետական կառույցների համար։

«Տեսնելով, թե SPRING PR-ն ինչ վարպետությամբ է աշխատում, որոշեցինք ընդլայնել համագործակցությունը՝ երկարաժամկետ բացառիկ պայմանագիր ստորագրելով։ Վրաստանում առաջիկայում աշխատաժողով կանցկացնենք, որտեղ ևս մեծ հետաքրքրություն կա։ SPRING PR-ի հետ տարածաշրջանում բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսում՝ այդ թվում վարպետության դասեր»,- նշել է Թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիները։

Առաջին Doing Digital Forum-ն ապրիլի 5-ին Երևանում միավորել է ավելի քան 1000 մասնակցի, այդ թվում՝ մասնագետների Վրաստանից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից և բազմաթիվ այլ երկրներից: Հայաստան իր այցը Քրիս Սքիներն արդյունավետ է համարել։

Թվային փոխակերպումների ոլորտում կարևորելով Քրիս Սքիների դերը, հաշվի առնելով նրա գրքերի տարածվածությունն ամբողջ աշխարհում՝ SPRING PR-ի ջանքերով այս տարի նախատեսվում է թարգմանել և հրատարակել նրա գրքերից մեկը։

Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշել է, որ միջոցառումը չի սահմանափակվելու ֆորումով և տարվա ընթացքում հանդես են գալու բազմաթիվ նոր ձևաչափերով։ Ֆորումը լինելու է ամենամյա ու էլ ավելի մասշտաբային։

Տաթևիկ Սիմոնյանն ընդգծել է, որ SPRING PR-ը շարունակելու է ջանքեր գործադրել, որ Հայաստանը դիրքավորվի որպես թվային լուծումների ինովացիոն հաբ՝ նպաստելով երկրի թվային տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանն աշխարհում:

Հայերեն العربية English

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը