Պաշտոնական

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների առաջնորդներին Էյդ Ալ-Ֆիտր տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների առաջնորդներին Էյդ Ալ-Ֆիտր տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսլամական սուրբ տոնի՝ Էյդ Ալ-Ֆիտրի առիթով, շնորհավորական ուղերձներ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին և վարչապետ Մուստաֆա Մադբուլիին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին և փոխնախագահ, վարչապետ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ-Մաքթումին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին և վարչապետ Հուսեյն Արնուսին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բին Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին, Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման Բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդին և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդին, Բահրեյնի թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային, Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարեկ Բին Թայմուր Ալ-Սայիդին, Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին և նախարարների խորհրդի նախագահ Շեյխ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին, Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին, Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ-Թանիին և վարչապետ, արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ Բին Աբդ Ալ-Ռահման Ալ- Թանիին, Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին, Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Միկաթիին, Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշված երկրների առաջնորդներին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, ժողովուրդներին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում