Հասարակական

Մարգարայի կամուրջը գտնվում է լավ վիճակում և պատրաստ է շահագործման․ Գնել Սանոսյան

1 րոպեի ընթերցում

Մարգարայի կամուրջը գտնվում է  լավ վիճակում և  պատրաստ է շահագործման․ Գնել Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով՝ Մարգարայի կամուրջը գտնվում է բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով Մարգարայի կամուրջի շուրջ իրականացրած ուսումնասիրությունների մասին։

«Մարգարայի կամուրջի աշխատանքների մի մասը մեր տիրույթում է, և մենք իրականացրել ենք ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ կամուրջը գտնվում է բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման: Կամուրջի միակ խնդիրը այն է, որ նեղ է և ենթակա է միակողմանի երթևեկության: Հետագայում, կախված գործընթացից, եթե գա մի ժամանակ՝ երթևեկությունը ավելանա և կարիքը լինի՝ կամ պետք է կամուրջը լայնացնել, կամ նորը կառուցել, բայց, կարծում եմ, անհրաժեշտության դեպքում ճիշտ կլինի երկրորդը կառուցել»,- եզրափակեց Սանոսյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում