5 կմ խնդրահարույց հատվածից 1.4 կմ-ը ճշգրտվել է. Փաշինյանը՝ Տեղ գյուղում իրավիճակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղ գյուղի հատվածում 5 կմ խնդրահարույց հատվածից 1.4 կմ-ը ճշգրտվել է, սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են ու տեղակայվել որոշակի հեռավորության վրա:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե Տեղ գյուղում անվտանգային առումով ի՞նչ իրավիճակ է:

«Մենք այնտեղ ունենք 11 կմ հատված, 11 կմ-ից 5 կմ հատվածը մենք համարում էինք և համարել ենք պրոբլեմատիկ: Այսօրվա դրությամբ ես կարող եմ ասել, որ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կմ-ով: Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է: Ի՞նչ է նշանակում սահմանը ճշգրտվել է. դա նշանակում է, որ և մենք, և ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով: Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները՝ այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ադրբեջանցիները գտնվում էին Հայաստանի տարածքում: «Նախկինում իմ արած հայտարարությամբ այդ պրոբլեմատիկ հատվածը 5 կմ-ից ավելի էր, հիմա այդ 5 կմ-ը դարձել է 3.6: Այսինքն՝ սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են ու տեղակայվել են որոշակի հեռավորության վրա»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց՝ փորձը ցույց է տալիս, որ երբ սահմանապահներն են իրար հետ աշխատում, դա որոշակի արդյունքների կարող է բերել: Հայկական կողմը հույս ունի, որ մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի, և թեման կամփոփվի:

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի