ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1820 թ. ապրիլի 20-ին ծնվել է Ճանիկ Արամյանը՝ հայ բանասեր, տպագրիչ, վիմագրիչ, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ։ Ստեղծել է «Արամյան» տպատառատեսակը։
-1872 թ. ապրիլի 20-ին ծնվել է Արշակ Ներսիսյանը (Սեպուհ)՝ հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի (մահ.՝ 1940 թ.):
-1884 թ. ապրիլի 20-ին ծնվել է Դանիել Վարուժանը՝ 20-րդ դարի արեւմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը (վախճ.՝ 1915 թ.):
-1889 թ. ապրիլի 20-ին ծնվել է Ադոլֆ Հիտլերը՝ Գերմանիայի կանցլեր (վախճ.՝ 1945 թ.):
-1918 թ. ապրիլի 20-ին մահացել է Կարլ Ֆերդինանդ Բրաունը՝ գերմանացի ֆիզիկոս (ծնվ.՝ 1850 թ.):
-1937 թ. ապրիլի 20-ին ծնվել է Սեյրան Խաթլամաջյանը՝ հայ գեղանկարիչ, գրաֆիկ:
-1964 թ. ապրիլի 20-ին ծնվել է Էնդի Սերքիսը՝ հայկական ծագումով անգլիացի դերասան, կինոռեժիսոր:
-1972 թ. ապրիլի 20-ին Ջոն Յանգի հրամանատարությամբ «Ապոլոն 16» տիեզերանավը կատարում է Լուսնէջք:
-2011 թ. ապրիլի 20-ին մահացել է Գեորգի Յարալյանը՝ հայ ծաղրանկարիչ։ ՀՀ վաստակավոր նկարիչ (2009)։ Հայաստանի «Երգիծաբանների ասոցիացիայի» պատվավոր անդամ (ծնվ.՝ 1927 թ.):
Հետաքրքրական է
«Կարծր ապար»՝ 1974 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված ֆիլմ։ Նկարահանվել է Կենտրոնական հեռուստատեսության պատվերով, Անահիտ Սեկոյանի «Եթե Որոտանը խոսեր» վեպի էկրանավորումն է։ Որոտանի ՀԷԿ-ի եւ ջրամբարը կառուցող մարդկանց մասին պատմող արդյունաբերական դրամա։
Դերերում.
-Սեւոյան՝ Սոս Սարգսյան,
-Խաչատուր՝ Լորենց Առուշանյան,
-Բակուր՝ Ալեքսանդր Խաչատրյան,
-Հովսեփ՝ Հովակ Գալոյան,
-Տասյա՝ Ի. Բուտկեւիչ,
-Նահապետ՝ Դ. Ամիրբեկյան,
-Մանե՝ Լ. Բարխուդարյան,
-Գարեգին՝ Լ. Բատիկյան,
-Զոհրապ՝ Գ. Խաչատրյան,
-վարչության պետ՝ Վ. Ռուդովիչ,
-Ղազարյան՝ Գ. Կարապետյան։
Դրվագներում.
Ռազմիկ Արոյան, Կ. Համբարձումյան, Արսոն Բագրատունի, Օ. Տեր-Հովհաննիսյան, Լ. Խաչատրյան, Է. Շահիրյան, Կ. Էքմեքչյան (Կալաֆատիս), Խ. Նազարեթյան։
Նկարահանումներին մասնակցել են նաեւ Որոտանի ՀԷԿ-ի Տոլորսի տեղամասի բանվոր-շինարարները։
Ա. Հ.