Երբ կկարծեմ, որ տապալել ենք անվտանգության համակարգը, հրաժարական կտամ ու դուրս կգամ քաղաքականությունից․ Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ ընդդիմադիրների այն տեսակետի հետ, թե իշխանությունը Հայաստանի անվտանգության համակարգը տապալել է։ Սիմոնյանի կարծիքով՝ վերջին 2 տարում Հայաստանի իշխանությունը միջազգային հարթակներում ու բանակցային առումով բավականին մեծ առաջընթաց է գրանցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա հիշեցրեց, որ պատերազմից հետո ընդդիմադիրները պահանջում ու ասում էին, որ բանակցողը պետք է փոխվի, գործող իշխանությունը, ղեկավարը չեն կարող բանակցել:

«Բայց արդեն 2 տարի է՝ մենք միջազգային հարթակներում ու բանակցային առումով բավականին մեծ առաջընթաց ունենք»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա վստահեցրեց՝այն պահից, երբ ինքը կկարծի, որ տապալել են անվտանգային համակարգը, հրաժարական կտա ու դուրս կգա քաղաքականությունից:

«Իսկ իմ ու ընդդիմադիրների կարծիքի արանքում գոյություն ունի Հայաստանի ժողովրդի կարծիքը, որը որոշիչ է: Այն պահից սկսած, երբ ժողովուրդը կորոշի, որ պետք է այլ մարդ ղեկավարի, նա կկատարի իր ընտրությունը»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը վստահեցրեց՝ իրենց իշխանությունը խաղաղություն է բերում ու խաղաղության ուղղությամբ է աշխատում: «Գոյություն ունի մեկ դատավոր, և այդ դատավորն ու որոշողը հայ ժողովուրդն է»,- ասաց ԱԺ նախագահը:

Հայերեն

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս