Պաշտոնական

ՀՀ ԱԽ գրասենյակի բաժնի պետը կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ գրասենյակի բաժնի պետը կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանն ապրիլի 24-27-ը ներառյալ կգործուղվի Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե), որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) 21-րդ նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում