Հասարակական

Փրկարարներն ավտոկռունկ են դուրս բերել արգելափակումից

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն ավտոկռունկ են դուրս բերել արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 17-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ին պատկանող հատուկ տեխնիկայի օգնությամբ «KamAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Հ. Խ.) դուրս են բերել արգելափակումից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում