Արենի-Չիվա ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել (լրացված)
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 17-ին, ժամը 19:26-ին տեղեկություն է ստացել, որ Արենի-Չիվա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 106-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1966 թ․) և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1977 թ․). վերջինս կողաշրջվել է։
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Ա․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։