ՀՀ առողջապահության նախարարը կմասնակցի «Հնդկաստանի առողջապահության գերազանցություն-2023» գագաթնաժողովին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապրիլի 25-29-ը կգործուղվի Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի)` «Հնդկաստանի առողջապահության գերազանցություն-2023» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
Կարդացեք հոդվածը` Русский