Ուրախ եմ ու հպարտ, որ կարողացա ոսկե մեդալ նվաճել․ Արթուր Դավթյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, ով Անթալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալը, ընդգծում է, որ պայքարը Եվրոպայի առաջնությունում շատ բարդ էր։

Դավթյանը նշեց, որ հենացատկի վարժությունում բարդ պայքար էր ծավալվել Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հետ:

«Հենացատկում ինձ հաջողվեց անել այն, ինչը կատարում եմ մարզումների ժամանակ: Ուրախ եմ ու հպարտ, որ կարողացա հաղթել: Ուրախ եմ նաև, որ Թուրքիայում կարողացա մեր դրոշը բարձրացնել: Բայց այստեղ կարևորը վայրը չէ, այլ այն, որ հաղթում ես ամբողջ Եվրոպայում»,-ասաց նա:

Անդրադառնալով նժույգ-թափերի վարժությունում իր գրանցած արդյունքին և հավաքականի մյուս անդամների անհաջողությանը՝ Դավթյանը ցավով նշեց, որ հավաքականի մյուս անդամները չկարողացան այդ վարժությունում եզրափակիչ դուրս գալ։ «Բայց ինձ գոնե հաջողվեց վարժությունը «մաքուր» կատարել: «Մաքուր» կատարման հաշվին էր, որ դարձա բրոնզե մեդալակիր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է երեք մեդալ: Արթուր Դավթյանը դարձել է առանձին գործիքների հենացատկի ոսկե և նժույգ-թափերի բրոնզե, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր:

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում