Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Չիչխան գետից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 13-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացել, որ ավտոմեքենան արգելափակվել է Թռչկանի ջրվեժի մոտակայքում՝ Չիչխան գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ.,) դուրս են բերել գետից, իսկ վարորդին և երկու ուղևորներին տեղափոխել Վարդաղբյուր գյուղ: