Հասարակական

Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 13-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացել, որ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է:

Նշվում է, որ փրկարարները սահամանազատել են տարածքը, մանր քարերը հեռացրել ճանապարհից և իրականացրել հերթապահություն՝ մինչ հատուկ տեխնիկայի ժամանումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում