Իրանը մտադիր է համագործակցել Ռուսաստանի հետ «Սֆերա» տիեզերական ծրագրի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մտադրություն է հայտնել համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ «Սֆերա» տիեզերական ծրագրի շրջանակներում: Այսօր «Սֆերա» կոնգրեսում նման հայտարարություն է արել Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

««Սֆերան» համարվում է բացառիկ տնտեսական և քաղաքական հնարավորություն, ինչպես նաև հնարավորություն անվտանգության ոլորտում։ Մենք տիեզերքի ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության երկարաժամկետ ծրագրի համատեքստում հայտարարում ենք մեր պատրաստակամության և մեր լիակատար մտադրության մասին՝ գործընկերություն և ներկայություն իրականացնելու այս ամպային նախագծում», - ասել է դեսպանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Սֆերա» ծրագրի մասին խոսել է 2018 թվականի հունիսի 7-ին՝ ռուսաստանցիների հետ ուղիղ հարցուպատասխանի ժամանակ։ Այն ենթադրում է կապի արբանյակների արձակում և Երկրի հեռահար զոնդավորում: «Ռոսկոսմոսի» նախկին գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի խոսքով՝ ծրագիրը կներառի հինգ արբանյակային խմբավորում, որոնք կտրամադրեն հեռահաղորդակցության ծառայություններ, ևս հինգը՝ դիտարկման ծառայություններ։ Ծրագրի շրջանակներում առաջին «Սկիֆ-Դ» ապարատն արձակվել է 2022 թվականին:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա