Երևանի և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գործակցությունը կընդգրկի նաև գործարարներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գյուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլյոթերը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, խոսելով քաղաքային տնտեսության զարգացման ծրագրերի մասին՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ, հաշվի առնելով հայ-գերմանական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ քաղաքապետարանը բաց ու պատրաստակամ է դիտարկել ներդրումային փոխշահավետ առաջարկները:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորություն ընձեռելու համար՝ Գյուննար Շելլենբերգերն ընդգծել է իրենց գործարարների հետաքրքրվածությունը տարբեր բնագավառներում գործակցության հաստատմամբ: Առաջարկներ են հնչել կրթության, առողջապահության ոլորտներում նոր նախագծերի և փորձի փոխանակման ծրագրերի վերաբերյալ:

Անդրադառնալով Երևանի և Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքի միջև դեռևս 2021 թ. բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին մտադրությունների հուշագրին՝ գերմանական կողմը հույս է հայտնել, որ այն կարող է վերաճել ծրագրային հստակ գործակցության: Նա Երևանի գործընկերներին հրավիրել է Գերմանիա:

Հայերեն English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել