Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 12-ին ԱՄՆ Պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Թոդ Ռոբինսոնի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ, մասնավորապես՝ ոստիկանության և դատական համակարգի ոլորտներում։ Երկուստեք ընդգծվել է նշված ոլորտներում Հայաստան-ԱՄՆ համագործակցության բարձր մակարդակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում