Հասարակական

Ձգտելու եմ ՄԻՊ-ի ինստիտուտը դարձնել հարթակ՝ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարհին. Անահիտ Մանասյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անահիտ Մանասյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հայրենիքի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում մեծ պատասխանատվությամբ է ստանձնել Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նորընտիր ՄԻՊ-ի գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ձգտելու եմ գիտելիքներիս ու հմտություններիս ամբողջ ծավալը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշպանության բնագավառի կատարելագործմանը։

Երբ մտածում էի այն մասին, թե կարո՞ղ եմ արդյոք ստանձնել նշված պատասխանատվությունը, սկսեցի վերլուծել այն արժեքները, որ ինքս եմ կրում։ Դրանք ինձ ուղեկցում են մանկությունից՝ ստացածս դաստիարակության շնորհիվ։ Ես երբևէ չեմ դավաճանել այդ սկզբունքներին, այն է՝ բարություն, կարեկցանք մարդկանց ու նրանց ճակատագրերի նկատմամբ, մարդասիրություն, արժանապատվություն, արդարություն, ազնվություն և գիտելիքի հանդեպ անսահման հավատ։

Կարևոր է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական չէ։ Վերջինիս ընտրության ու պաշտոնավարման ընթացքն էլ չեն կարող լինել այդպիսին։ Հետևապես, իմ ամբողջ գործունեությունն ու այդ ընթացքում իմ կողմից տարածվող խոսույթը կառուցված են լինելու՝ հենց այդ գաղափարը նկատի ունենալով։

Ձգտելու եմ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դարձնել հարթակ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարհին՝ անմասն պահելով վերջինս հնարավոր բոլոր քաղաքական շահարկումներից։

Իմ առաջնահերթ նպատակն է հանրային հանդուրժողականության մթնոլորտում ձևավորել մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի միջավայր՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի կարևորությունը նկատի ունենալով։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ կողմից օգտագործելի միակ գործիքակազմը չեմ համարում քննադատական հայտարարություններ անելը։ Բացառիկ կարևորություն եմ տալու հանրության և պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջև հաշտարարության, ինչպես նաև կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մթնոլորտ ձևավորելու կառուցակարգերին։

Համոզված եմ, որ այս բարդ փուլում բոլորիս առաջահերթ նպատակը պետք է լինի մեր ունեցած խնդիրներին ազնվորեն նայելն ու դրանց համար համատեղ ուժերով լուծումներ գտնելը՝ փոխադարձ հարգանքի և համագործակցության մթնոլորտում։

Վստահ եմ, որ բռնությունը վերջնարդյունքի տեսանկյունից որևէ արդյունքի չի հանգեցնում։ Միևնույն ժամանակ համոզված եմ, որ հաղթել հնարավոր է՝ միայն արժանապատվությունը պահպանելով։

Եվ այս համատեքստում կարևորում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն անհատապես, ինչպես նաև մենք՝ որպես հավաքական հանրություն, անենք ամեն ինչ՝ մեր արժանապատվությունը պահպանելու համար։

Այսքանը խոսքով, մնացյալը կփորձեմ ցույց տալ իմ աշխատանքով։

Շնորհակալ եմ»:

Հայերեն English

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին