Հայաստանն ու Ռուսաստանը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Իրանի հետ համագործակցության թեմայով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 11-ին կայացել են խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

Քննարկվել է հիշյալ տարածաշրջաններում գործունեությանն, ինչպես նաև համապատասխան տարածաշրջանային կառույցներում համագործակցությունն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերն ընդգծել են միջազգային հարաբերությունների առանցքային թեմաների շուրջ դիրքորոշումների քննարկման կարևորությունը՝ միաժամանակ արձանագրելով երկկողմ պատրաստակամություն՝ շարունակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի օգտակար փոխանակումը:

Բանակցություններին հաջորդած՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպման ժամանակ նշվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունը, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները: Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ դաշնակիցների և գործընկերների կողմից պատշաճ արձագանքի և գործուն քայլերի հրատապությունը։

Հայերեն English Français Русский Türkçe

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը