Հասարակական

Բերդ-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին ավտոմեքենան մոտ 600 մետր գլորվել է ձորը

1 րոպեի ընթերցում

Բերդ-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին ավտոմեքենան մոտ 600 մետր գլորվել է ձորը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ապրիլի 10-ին, ժամը 17։04-ին ահազանգ է ստացել, որ Վազաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ու․, ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր գլորվել հարակից ձորը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ձորից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում