Պաշտոնական

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում ընդունել են ԱՄՆ առևտրի դեպարտամենտի արտահանման վարչարարության հարցերով փոխքարտուղար Թեա Ռոզման Քենդլերի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, փոխգործակցության խթանման հնարավորությունների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում