Քաղաքականություն

Հայաստանի և Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարները քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարները քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Զրուցակիցները նաև անդրադարձել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում