Ադրբեջանում կանխակալ ու զգացմունքային են որակել Իրանի արձագանքը այդ երկրի դեսպանատան 4 աշխատակիցների արտաքսելու որոշմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում կանխակալ ու զգացմունքային են որակել Իրանի արձագանքը Ադրբեջանից Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներին արտաքսելու որոշմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներին արտաքսելու որոշումը հակասում է բարիդրացիության սկզբունքներին, հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում ապօրինի գործունեությունը չի պայմանավորվում բարիդրացիական հարաբերություններով։

Հաջիզադեն հայտարարել է, որ պատասխան միջոցառումներն Ադրբեջանի տարածքում ապօրինի գործողություններին Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում են։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը միշտ հարևանների հետ հարաբերությունները կառուցում է փոխադարձ սկզբունքների վրա, և երբեք շահագրգռված չի եղել այդ հարաբերությունների խաթարմամբ։ «Ադրբեջանական կողմի ձեռնարկված ադեկվատ միջոցները միշտ պատասխան են եղել սադրիչ և բորբոքող քայլերին»,- ասել է Հաջիզադեն։

Ապրիլի 6-ին Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են նաև, որ Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա», քանի որ նրանք, իբր, դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող և 1961 թ.-ի Վիեննայի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեություն են ծավալել:

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ապրիլի 7-ին հայտարարել է, որ իրանցի դիվանագետներին արտաքսելու Բաքվի քայլը հակասում է բարիդրացիության սկզբունքներին։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա