Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վերին Լարսի անցակետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Պատվիրակությանը դիմավորել են Մցխեթա-Մթիանեթի նահանգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչը և Կազբեկի քաղաքապետը։

Հայկական պատվիրակությունը տեղում ծանոթացել է թունելի շինարարական աշխատանքներին եւ կիրառվող տեխնոլոգիաներին։

Վրացական կողմը ներկայացրել է թունելի տեխնիկական հնարավորությունները և խոսել շինարարության ժամկետների մասին։

Այնուհետև պատվիրակությունը տեղում ծանոթացել է նորագույն տեխնոլոգիայի միջոցով (TBM) թունելի փորման աշխատանքերին։

Տվյալ ճանապարհահատվածում թունելներից բացի կառուցվում են նաեւ կամուրջներ։

Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստան - Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից