Ադրբեջանն արտաքսում է Իրանի դեսպանատան 4 աշխատակիցների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան դժգոհություն են հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի՝ իրենց բնութագրմամբ «սադրիչ» գործողությունների առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դեսպանին տեղեկացրել են նաև, որ Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա», քանի որ նրանք, իբր, դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող և 1961 թ.-ի Վիեննայի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեություն են ծավալել: Նրանք պետք է Ադրբեջանի տարածքը լքեն 48 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ Ադրբեջանի իրավապահ մարմինները հայտնել էին վեց քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք ծրագրում Էին զինված անկարգություններ կազմակերպել երկրում՝ իշխանությունը զավթելու և կրոնական պետություն ստեղծելու նպատակով։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ ձերբակալվածները, ներկայանալով որպես հավատացյալներ, սոցիալական ցանցերում և բազմամարդ արարողությունների ժամանակ քարոզչություն են իրականացրել Իրանի և կրոնական արմատականության օգտին, կատարել են դրսից ստացված հանձնարարություններ՝ խարխլելու Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա