Ադրբեջանում ձերբակալել են խմբի անդամների, որոնք ծրագրում էին ստեղծել կրոնական պետություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իրավապահ մարմիններն այսօր հայտնել են հանրապետության վեց քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք ծրագրում Էին զինված անկարգություններ կազմակերպել երկրում՝ իշխանությունը զավթելու և կրոնական պետություն ստեղծելու նպատակով։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Բացահայտվել է, որ Իրանում բնակվող և իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը համագործակցության են ներգրավել Թարթառի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին և նրան հանձնարարել ստեղծել «դիմադրության խումբ»՝ Ադրբեջանի տարածքում զինված անկարգություններ, իշխանության զավթում, երկրի սահմանադրական կարգի բռնի փոփոխում կազմակերպելու և շարիաթի օրենքներով կառավարվող կրոնական պետություն ստեղծելու համար», - ասված է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, Պետական ​​անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության համատեղ հաղորդագրության մեջ: Իրավապահների տվյաներով՝ Ջումշուդովն իր հերթին համագործակության Է ներգրավել իր մի քանի ծանոթների։

«Ձերբակալվածները, ներկայանալով որպես հավատացյալներ, սոցիալական ցանցերում և բազմամարդ արարողությունների ժամանակ քարոզչություն են իրականացրել Իրանի և կրոնական արմատականության օգտին, կատարել են դրսից ստացված հանձնարարություններ՝ խարխլելու Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները», - ասված է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, իրավապահ մարմինների տվյալներով, խմբի անդամները կազմակերպել են Իրանից «նպատակադրված ուղարկվող» թմրամիջոցների վաճառք և դրանց վաճառքից ստացված խոշոր գումարներն օգտագործել են Ադրբեջանում արմատականության քարոզման և այլ քայքայիչ գործունեության ֆինանսավորման համար:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա