Իրանը հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի Սիրիայում իր ուժերն ԱՄՆ-ից պաշտպանելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները վճռական միջոցներ կձեռնարկեն Սիրիայում իրենց ուժերն ու շահերն ԱՄՆ-ի գործողություններից պաշտպանելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին հղած նամակում նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Mehr գործակալությանը:

«Իրանն իրեն անկապտելի իրավունք է վերապահում՝ պաշտպանելու իրեն միջազգային իրավունքին համապատասխան, և վճռական միջոցներ կձեռնարկի՝ պաշտպանելու իր ուժերը, շահերը և օբյեկտներն ԱՄՆ-ի կամ այլ երկրների ցանկացած սպառնալիքից կամ անօրինական գործողությունից», - ասված է Իրավանիի նամակում:

Ինչպես նշել է Իրավանին, Վաշինգտոնը պետք է ընդունի, որ սիրիական ռեսուրսների կողոպուտը, Սիրիայի տարածքի շարունակվող օկուպացումը և անջատողականներին աջակցությունն «ԱՄՆ-ի զինված ուժերին սիրիացի ժողովրդի դիմակայության հիմնական պատճառներն են»։ Մյուս կողմից, ինչպես նշել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը, «Իրանի ներկայությունը Սիրիայում լիովին օրինական է և հիմնված է Սիրայի կառավարության պաշտոնական խնդրանքի և համաձայնության վրա», և դրա նպատակն է աջակցություն տրամադրել Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում:

Մարտի լույս 24-ի գիշերը Միացյալ Նահանգները մի շարք ավիահարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին, որոնք վերահսկում Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

Հարձակման հետևանքով հաղորդվել է առնվազն 11 շիա մարտիկների մահվան մասին, որոնք կռվում էին սիրիական զորքերի կողմից։ Ամերիկյան գործողությանը նախորդել էր Ռումեյլանում ԱՄՆ-ի ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը, որի հետևանքով զոհվել էր մեկ ամերիկացի պայմանագրային զինծառայող, ԱՄՆ-ի ևս հինգ զինծառայող և մեկ պայմանագրային զինվորական վիրավորվել էին:

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ