Պաշտոնական

Երբեք չենք մոռանա. Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Երբեք չենք մոռանա. Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լիլիթ Մինասյանի ուղեկցությամբ Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը:

Բարեկամական խմբի անդամները եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

«Միշտ հիշենք եւ երբեք չմոռանանք: Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար». այսպիսի գրառում է կատարել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերը Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Պատվիրակության կազմում է նաեւ ազգությամբ հայ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Անրի Կարապետը, որը նույնպես գրառում է կատարել հուշամատյանում. «Մենք երբեք չենք մոռանա, մենք պետք է միշտ հիշենք եւ պահանջենք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում