Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ամեն ինչ անել, որպեսզի բերքի ցրտահարման դեպքեր չլինեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ամեն ինչ անել, որպեսզի բերքի ցրտահարման դեպքեր չլինեն կամ նման դեպքերը նվազագույնի հասցվեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը նման հանձնարարական տվեց Կառավարության նիստի ժամանակ։

«Արդեն մի քանի օր է՝ համապատասխան մարմինները տեղեկություններ են տալիս առաջիկայում եղանակային փոփոխությունների մասին։ Ուզում եմ հրապարակային հանձնարարել Էկոնոմիկայի նախարարությանը, Շրջակա միջավայրի նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և մարզպետարաններին, որ գյուղացիական տնտեսությունների հետ աշխատելով, մենք այնպես անենք, որ ռիսկերը հնարավորինս կանխարգելենք, կառավարենք, որպեսզի ցրտահարումներ չլինեն կամ նվազագույն աստիճանի հասցվեն։ Մաքսիմալ ակտիվ աշխատանք է պետք իրականացնել»,- ասաց վարչապետը։

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

Հայերեն

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում

Հուլիսի 9-ի միջոցառումների անոնս

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումը

ԿԳՄՍՆ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի կանցլերի հետ

Բալետի արտիստների XV միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը նվաճել է բրոնզե մեդալ