Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել է «Ведомости»-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) հարցման հավելվածը, որն ուղարկվել է դաշնակից երկրների բոլոր խոշոր բջջային օպերատորներին և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը։

Ըստ թերթի տեղեկատվության՝ մինչև 2024 թվականի վերջը հեռահաղորդակցական ընկերությունները պետք է ներկայացնեն «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների կիրառման կանոնները»։

Մինչև 2025 թվականի առաջին եռամսյակը օպերատորները պետք է նվազեցնեն միջազգային կապի սակագները և բջջային կապի ծառայությունների համար համապատասխան սակագներ սահմանեն ԵԱՏՄ երկրների բաժանորդների համար։ Նամակում հանձնաժողովը խնդրել է տրամադրել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում բաժանորդների թվի, օգտատերերին մատուցված ծառայությունների ծավալի և արժեքի մասին: Հանձնաժողովին անհրաժեշտ է նաև տրամադրել տվյալներ ստացված եկամուտների մասին։

ԵԱՏՀ-ն մտադիր է տեղեկատվությունը ստանալ մինչև ապրիլի 14-ը։ ԵԱՏՄ տարածքում ռոումինգի վերացման ճանապարհային քարտեզի համաձայն՝ օպերատորները վերլուծություններ կատարելուց հետո պետք է միջոցներ ձեռնարկեն իրենց ցանցերում խարդախությունները կանխելու համար։ Պարբերականը հիշեցնում է, որ Բելառուսի հետ առանց ռոումինգի ռեժիմն արդեն անվանականորեն գործում է:

Հայերեն Русский

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ՊԵԿ

ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար

ՀԾԿՀ-ում քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը

Ֆրանսիայում աշակերտների ցույցերի պատճառով 170 աշակերտ վիրավորվել է, 400 դպրոց՝ փակվել

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Բուլղարիայի նախագահը հայտարարել է, որ ԱԲ-ն պետք է գնահատվի հասարակությանը բերած օգուտներով․ BTA

Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

Կենսաթոշակների բարձրացումն առնչվելու է շուրջ 700 հազար մարդու

Վենսը նշել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կազդեն 2028 թ. նախագահական ընտրարշավին մասնակցելու իր որոշման վրա