ԳՐԵԿՈ-Ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) իրականացրել է Հայաստանում դատավորների,պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման հերթական գնահատումը (Հայաստանը դեռևս 2015 թվականից անցնում է այս գնահատումը)։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։

2019թ․-ից ի վեր ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների կատարման ցածր մակարդակի պատճառով Հայաստանի կատարողականը գնահատվում էր «համընդհանուր անբավարար» (18 ընդհանուր ներկայացված հանձնարարականներից 11-ը մնալով չկատարված)։

2022թ․ իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև սույն թվականի մարտի 20-ից 24-ը Ստրասբուրգ քաղաքում կայացած ԳՐԵԿՈ-ի 93-րդ լիագումար նիստի ընթացքում Հայաստանի մշտական պատվիրակության լրացուցիչ քննարկումների արդյունքում թվով ևս երկու հանձնարարական՝ գնահատվել է կատարված։ Արդյունքում Հայաստանը վերջապես դուրս եկավ ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր:

ՀՀ արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության հարցում՝ հետամուտ լինելով ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների լիարժեք կատարումն ապահովելուն։

Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը ԵԽ անդամ պետությունների հակակոռուպցիոն ստանդարտների պահպանման մոնիթորինգի համար ստեղծված մարմին է, որը գործում է 1999 թվականից: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԳՐԵԿՈ-ին 2004 թվականից ի վեր և պարբերաբար ենթարկվում է գնահատման՝ ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների կատարման համատեքստում։

Հայերեն English Français Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ