ՃՏՊ Արարատի մարզի Շահումյան գյուղում. ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 26-ին, ժամը 09:18-ին ահազանգ է ստացել, որ Շահումյան գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1991 թ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1963 թ․) մակնիշների ավտոմեքենանեը:
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արտաշատի բժշկական կենտրոն. նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: