ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար չափազանց կարևոր է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների խորացումը մեզ համար չափազանց կարևոր է։
Գիտեք, որ Չինաստանը հետաքրքրված է նաև աշխարհի տարբեր անկյուններում և հատկապես մեր տարածաշրջանում լոգիստիկ ուղիների, ենթակառուցվածքների, այդ թվում «Միջին միջանցք»-ի զարգացմամբ: Մենք ևս հետաքրքրված ենք լոգիստիկ առումով այդպիսի ծրագրերի մաս կազմելուն»,- ասաց Միրզոյանը։