Հասարակական

Արարատի մարզի Այնթապ գյուղում վագոն-տնակ է այրվել

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Այնթապ գյուղում վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 23-ին, ժամը 17:26-ին ահազանգ է ստացել, որ Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է չբնակեցված վագոն-տնակ (մոտ 25 քմ):

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 18:41-ին: Այրվել է վագոն-տնակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում