Հասարակական

Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտ այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտ այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 23-ին, ժամը 14:35-ին տեղեկություն է ստացել, որ Բուրաստան գյուղի մոտակայքում այրվում է եղեգնուտ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 15:50-ին: Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում