Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան ապրիլի վերջին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը՝ Սենատում պատասխանելով պատգամավոր Ֆիլիպ Պեմեզեկի հարցին։

Պատգամավորը հարցրել է,թե արդյոք Ֆրանսիան պատրա՞ստ է Հայաստանի համար ուղղել նույնքան դիվանագիտական և ռազմական միջոցներ, որքան համախմբել է Ուկրաինայի համար, որպեսզի պաշտպանի բարեկամ ժողովրդին։

Ի պատասխան՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է․ «Ֆրանսիան առաջին օրվանից դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս արգելափակումը լարվածություն է առաջացնում։ Ես ապրիլի վերջին պլանավորում եմ այցելել Երևան և Բաքու՝ այս ուղերձը փոխանցելու։ Ֆրանսիան քայլեր է ձեռնարկում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում