Հասարակական

Վայոց ձորում կցորդիչով բեռնատար է այրվել

1 րոպեի ընթերցում

Վայոց ձորում կցորդիչով բեռնատար է այրվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 22-ին, ժամը 17:27-ին ահազանգ է ստացել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին այրվում է կցորդիչով բեռնատար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 155-րդ կմ-ին։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։31-ին, մարվել՝ 19։26-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը. տուժածներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում