Հասարակական

Վանաձորում այրված ավտոտնակում դի է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Վանաձորում այրված ավտոտնակում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 22-ին, ժամը 17:43-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքում գտնվող ավտոտնակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 17։53-ին։ Ավտոտնակում հայտնաբերվել է Է. Բ.-ի (ծնված 1964 թ.) դին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում