Հասարակական

Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է

1 րոպեի ընթերցում

Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Արարատի մարզի Ուրցալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ի աջակողմյան հատվածում MAN մակնիշի բեռնատարը (վարորդ` Լ․ Ս․, ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը․ վարորդը տեղում մահացել է:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում