Հասարակական

Պարեկները մարտի 13-ից Երևանում հայտնաբերել են 4749,  վեց մարզերում՝ 7698 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները մարտի 13-ից Երևանում հայտնաբերել են 4749,  վեց մարզերում՝ 7698 խախտում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պարեկները մարտի 13-ից 20-ն իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4749 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 166 մեքենա։ Մ

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 183, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 247 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 65, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 3, չամրակապված վարելու՝ 128, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 303, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 448 իրավախախտումներ։ 214 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 458-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 113-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 95 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 7698 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 242 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 97, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 415 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 55, չամրակապված վարելու՝ 833, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 136 իրավախախտումներ։ 332 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1471-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 44-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 49 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում