«Նոր գիրք»-11/23. Շիրվանզադե, Թախտաճյան, Եղիազարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Ալեքսանդր Շիրվանզադե, «Քաոս»

«Իմ գրադարանը» մատենաշարի այս հատորով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը: «Քաոս» վեպը Շիրվանզադեն գրել է «մի գերդաստանի ընտանեկան խռովության տպավորության տակ», ինչպես ինքն է ասել տարիներ անց: Նա մեծ հոգեբանի պես քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, սոցիալական հիմքերը: Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի լավագույն նմուշներից է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Մագդա Թախտաճյան, «Ռոջավա»

Նանե Բարսեղյանը, որը մեծացել է Խորհրդային Հայաստանում թողնում է ամեն ինչ և մեկնում է սիրիական Քրդստանի Ռոջավա շրջան՝ իրական հորը գտնելու հույսով: Ուղևորության ընթացքում Նանեին ուղեկցում է զարմուհին՝ լրագրող Ալմա Բարսեղյանը: Պատերազմից ու բռնությունից ավերված այդ վայրում գլխավոր հերոսների համար բախտորոշ է դառնում ծառայությունը կանանց ջոկատում, որտեղ խիզախ կանայք պաշտպանում են այն հողը, որը վաղուց խաղաղություն չի տեսել: Ամենածանր փորձությունների միջով անցնող կանանց բանակն ամենակարևոր դասն է տալիս. կյանքում ոչինչ չի տրվում առանց պայքարի:

Իսլամական պետության, թուրքական զորախմբերի և սիրիական ծանր իրականության դեմ մղվող պայքարի ֆոնին զարգանում է Նանե Բարսեղյանի պատմությունը: Մագդա Թախտաճյանն այս վեպում միաձուլում է հուզական պատումն ու լրագրողական սրատեսությունը: Եվ ստեղծում է պատերազմից ավերված տարածքում ձեռք բերված ինքնության ու սիրո մասին պատմություն: Թարգմանիչ՝ Գայանե Հայրապետյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Փաստավավերագրական գրականություն

Ազատ Եղիազարյան, «Թումանյան և Իսահակյան. երկու աշխարհընկալում»

Ուսումնասիրությունը նվիրված է հայ գրականության երկու մեծերի Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործության զուգահեռ քննությանը: Վերլուծվում են հատկապես նրանց աշխարհընկալումներին վերաբերող կարևոր հարցեր: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը